ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը

ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը: Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը 383 միավորով նախկինի պես 90-րդ հորիզոնականում է:

Վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է, 2-րդը՝ Բրազիլիան, իսկ եռյակը եզրափակում է Պորտուգալիան:

ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակում են նաև Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան և Չիլին:

Նոյեմբերի տվյալներով, Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ 90-րդն էր վարկանիշում, սակայն 392 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---