Ռուս գիտաշխատող. Այցելեցի Ադրբեջանի «տեսարժան վայրեր»՝ զորամաս, ոստիկանություն, դատարան, մեկուսարան

Ռուս գիտաշխատող. Այցելեցի Ադրբեջանի «տեսարժան վայրեր»՝ զորամաս, ոստիկանություն, դատարան, մեկուսարան

PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը, որը 10 օր անցկացրել է ադրբեջանական մեկուսարանում, վերադառնալով հայրենիք, գրառում է կատարել «ՎԿոնտակտե» սոցցանցում:

Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Չուլկովն արտահանձնվել է Ռուսաստան:

«Իմ ամանորյա ուղևորությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանության բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման մեկուսարան (10 օր), արտաքսման 2 կենտրոն»,-ասվում է նրա գրառման մեջ:

Չուլկովը հավելել է նաև, որ «այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հունվարի 5-16-ը հնարավորություն չի ունեցել օգտվել համացանցից և պատասխանել հեռախոսազանգերին»: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ով սատարել է իրեն՝ նշելով, որ նրանց աջակցությունը «հաղթահարել է բոլոր սահմանները, ճաղերն ու պատերը»:

Երիտասարդ գիտնականը խոստացել է մանրամասներ ներկայացնել իր «արկածների մասին»:

Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել էր դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել էր ոտքով և այլևս չէր վերադարձել: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում էլ, հավանաբար, հայտնվել էր Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը:

Չուլկովը ձերբակալվել էր, նյութերն ուղարկվել էին դատարան: Հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Ադրբեջանի ՔՕ վարչական իրավախախտումների մասին 535 հոդվածի վրա հղումով, դատարանը ձերբակալել էր նրան 10 օրով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---