Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել ՀՀ-ում

Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրեն Հաջիմե Տանիգուչիի հետ քննարկել է ՀՀ-ում աղետների ռիսկի նվազեցմանն ու կանխարգելիչ գործողությունների իրականացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացման և ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կողմերը դիտարկել են նաև հայ-ճապոնական հնարավոր գործակցությունը աղետների բժշկության ոլորտում և վերահաստատել են «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը:

Հաջիմե Տանիգուչին նշել է, որ իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---