HRW. ՀՀ իշխանությունը չվերականգնեց հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ

HRW. ՀՀ իշխանությունը չվերականգնեց հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո, 2017 թվականի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չվերականգնեցին հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Այս մասին իր 2018 թվականի զեկույցում գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Իշխող կուսակցությունը հաղթել է, չնայած ընտրախախտումների մասին բազամթիվ հաղորդումներին»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ իշխանությունները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ 2016 թվականին Երևանում հուլիսյան դեպքերի ընթացքում:

Միջազգային կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին: Նշվում է, որ համապատասխան օրենքն ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն կանանց իրավունքներով զբաղվող խմբերին ավելի շատ մտահոգել է ընտանիքի անդամներին չբաժանելու, քան բռնության զոհերին պաշտպանելու խնդիրը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---