Ֆրանցիսկոս պապը երկնքում պսակադրման արարողություն է կատարել

Ֆրանցիսկոս պապը երկնքում պսակադրման արարողություն է կատարել

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցկացրել է պատմության առաջին պսակադրման արարողությունը երկնքում, օդանավում գտնվելիս։

Time հաղորդմամբ, լատինոամերիկյան իր ճամփորդության ժամանակ պապը պսակադրել է չիլիացի բորտուղեկցորդներ, 39-ամյա Պաոլային ու 41-ամյա Կարլոսին։ Նրանք պատմել են պապին, որ գրանցել են ամուսնությունն 2010 թվականին, սակայն ի վիճակի չեն եղել անցկացնել եկեղեցական արարողությունն 2010-ի փետրվարի 27-ին Չիլիում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի պատճառով։

8,8 մագնիտուդով երկրաշարժը Չիլիի ափամերձ տարածքում ավելի քան 500 մարդու կյանք էր խլել ու բազմաթիվ ավերածություններ պատճառել։

Պապն ի պատասխան առաջարկել է տեղում պսակադրել նրանց․ զույգը համաձայնվել է։ Օդանավի հրամանատարը եղել է ամուսնության վկան։

«Պապն ասել է մեզ, որ սա պատմական իրադարձություն է, քանի որ երկնքում պսակադրություն դեռ չէր եղել», - մատմել է փեսացուն լրագրողներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---