The Telegraph. Սանչեսի գործակալը 13,5 մլն եվրո կստանա ՄՅՈւ տրանսֆերի համար

The Telegraph. Սանչեսի գործակալը 13,5 մլն եվրո կստանա ՄՅՈւ տրանսֆերի համար

PanARMENIAN.Net - «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆերնանդո Ֆելիչևիչը 13,5 մլն եվրո միջնորդավճար կստանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Գումարը գործակալին կվճարի մանչեսթերյան ակումբը, հայտնում է Eurosport-ը The Telegraph-ի վրա հղումով:

Սանչեսը ՄՅՈւ կարող է տեղափոխվել արդեն հունվարի 19-ին: Գործարքի պայմանների համաձայն, «Արսենալ» կտեղափոխվի ՄՅՈւ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2018-ի ամառը: ՄՅՈւ-ն երկրորդն է ԱՊԼ-ում 2017/18թթ. խաղաշրջանում՝ հետ մնալով առաջատար «Սիթիից» 15 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---