Կինոքննադատների նախընտրած ֆիլմն ընտանեկան կատակերգություն է

Կինոքննադատների նախընտրած ֆիլմն ընտանեկան կատակերգություն է

PanARMENIAN.Net - Rotten Tomatoes կինոռեսուրսը հայտարարել է, որ «Փադինգթոնի արկածները 2» ընտանեկան կատակերգությունը դրական մեկնաբանությունների ռեկորդ է սահմանել կայքի գոյության ամբողջ ընթացքում:

Ֆիլմի առաջին 164 գրախոսականը դրական է եղել: Ֆիլմն առաջ է անցել 1999թ. «Խաղալիքների պատմություն 2» մուլտֆիլմից: Disney անիմացիոն ստուդիայի ժապավենի ռեկորդը 163 դրական մեկնաբանություն էր:

Նշվում է, որ «Փադինգթոնի արկածները 2»-ի գլխավոր մրցակիցը 2017-ի նոյեմբերից եղել է Գրետա Հերվիգի «Լեդի Բըրդ» ֆիլմը, որը դրական արձագանքների քանակով հավասարվել է «Խաղալիքների պատմություն 2»-ին: Սակայն 164-րդ կինոքննադատը ցածր վարկանիշ է տվել ֆիլմին, և վերջինս դուրս է մնացել մրցավազքից, գրում է Lenta.ru-ն:

«Փադինգթոնի արկածներ 2» ժապավենն արջուկի մասին է, որը պատուհաններ է լվանում բրիտանական մի փոքր քաղաքում: Կատակերգության գլխավոր դերերում նկարահանվել են Հյու Գրանթը, Բրենդան Գլիսոնն ու Փիթեր Կապալդին: Փադինգթոնին հնչյունավորել է Բեն Ուիշոուն: Ռեժիսորը Փոլ Քինգն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---