«Կոմսոմոլսկայա պրավդա». Հայաստանում Շվեյցարիայից լավ է

«Կոմսոմոլսկայա պրավդա». Հայաստանում Շվեյցարիայից լավ է

PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերից Վորոնեժի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի Երևան: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա. Լիպեցկ»-ը, Վորոնեժի բնակիչները ընդամենը 2 ժամում կարող են Հայաստան հասնել՝ եզակի մի երկիր, որտեղ աշխարհի ամենահյուրընկալ ժողովրդներից մեկն է ապրում:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում նույնիսկ Շվեյցարիայից լավ է: Երկիրը իդեալական է ինչպես զանգվածային ընկերական հանգստի, այնպես էլ ընտանեկան հանդիսության համար:

Հոդվածի հեղինակը հորդորում է լինել Ծաղկաձորում, լեռնային դահուկներով սահել, օգտվել ճոպանուղուց: «Այստեղ սլացող երիտասարդները պատմում են, որ այստեղի վայրերն ու դահուկավազքի ուղիները չեն զիջում Շվեյցարիային, իսկ գներն ավելի մատչելի են»:

«Հայաստանում անցկացված յուրքանչյուր օր ընդմիշտ կմնա հիշողության մեջ: Հեքիաթային վայրերը, ավելի ջերմ կլիման, տեղական խոհանոցը, բարեհամբույր և հյուրընկալ բնակչությունը, որը, ինչը կարևոր է, խոսում և հասկանում է ռուսերեն, անմոռանալի է դարձնում այդ ուղևորությունը»,-ասվում է հոդվածում:

Պարբերականը նշում է, որ չնայած Հայաստանում ծով չկա, փոխարենը կա հիասքանչ Սևանը: «Սևանի հարստությունը հանրահայտ իշխան ձուկն է, որը կարելի է համտեսել տեղի հաստատություններում: Այդ ձկնատեսակն էնդեմիկ է՝ այսինքն չի հանդիպում այլ ջրավազաններում»,-գրում է հեղինակը:

Ի թիվս այլ տեսարժան վայրերի նշված են Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, որի արտադրած գորգերից ունեն հոլիվուդյան աստղերն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև չրերի շուկան ու հուշանվերների կրպակները, և, անշուշտ, Երևանը:

«Հայաստանին սիրահարվում ես: Յուրաքանչյուրն այստեղ կարող է իր սրտով զբաղմունք գտնել՝ սլանալ ձնապատ լեռներով, զմայլվել լճի ջրերով և լեռներով, ճարտարապետությամբ, համտեսել հայկական խոհանոցի ուտեստները և վայելել շփումը բարեհամբույր և հյուրընկալ ժողովրդի հետ»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---