Գիտության ոլորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմանները հայտնի են

Գիտության ոլորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմանները հայտնի են

PanARMENIAN.Net - Գիտության և կրթության բնագավառում կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները կարող են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալ: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում տեղադրված համապատասխան օրենքի նախագծում:

Բնագավառում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվելու են 100 բալանոց համակարգով: Տարկետում ստանալու իրավունք ձեռք կբերեն առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվելու են տարբեր բալային միավորներ. առավել բարձ միավորներ կնախատեսվեն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:

Քաղաքացին պետք է տվյալ ոլորտի վերաբերյալ ունենա հոդվածներ գրախոսվող գիտական ամսագրերում, գիտաժողովներին մասնակցություն, գիտակրթական մրցանակներ՝ միջազգային հեղինակավոր, ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցույթներում և այլն:

Կառավարության որոշմամբ, քաղաքացուն տարկետում կտրվի համապատասխան կրթական ծրագրով նախատեսված ուսումնառության ժամկետով: Տարկետման ժամկետի ավարտից հետո ոլորտում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն երկրորդ անգամ կարող է տարկետում տրվել:

Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել տարկետման համար եզրակացություն տվող հանձնաժողով, որը բաղկացած կլինի ոչ պակաս, քան 11 անդամից: Հանձնաժողովի կազմում ներառվելու են ՀՀ ԿԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---