Սվիտալսկին՝ ՀՀ-ում ընտրական կոռուպցիայի մասին. Կառավարության աշխատանքը գովելի է

Սվիտալսկին՝ ՀՀ-ում ընտրական կոռուպցիայի մասին. Կառավարության աշխատանքը գովելի է

PanARMENIAN.Net - ԵՄ-ն շատ բավարարված է և գովասանքի խոսքերով է հանդես գալիս Հայաստանի կառավարության հասցեին՝ մշակված օրենսդրության կապակցությամբ: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանում քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ։

«Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի՝ ձայների գնման և վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաև վարչական ռեսուրսների մեխանիզմներով սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին», - ասել է ԵՄ դեսպանը, հայտնում է Aysor.am-ը

Նա նշել է, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ կառավարության ձեռնարկած քայլերը ցույց են տալիս, որ ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ:

«Քանզի վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի համակողմանի հաշվետվության մեջ նշվել է, որ բանակցվել և բանավեճեր են եղել նաև Եվրախորհրդարանում, եվրոպական հաստատություններում, ևս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունն առանց սպասելու հաջորդ ընտրություններին՝ նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական, դրական է և ԵՄ-ն ողջունում է այս զարգացումները»,-ասել է նա։

Սվիտալսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում:

Ընթերցեք նաև.ԵՄ-ն ՀՀ-ում 5 նոր ծրագիր է սկսում. Քաղհասարակությունը 1,74 մլն եվրո կստանա

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---