Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն՝ անդրադառնալով ֆրանսիական կառավարությանն ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչին ՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին:

«Այդ պահանջը ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»,- ասել է Սարգսյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է նա:

ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---