Մխիթարյանն «արցունքոտ» հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ին

Մխիթարյանն «արցունքոտ» հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ին

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 19-ին՝ «Արսենալ» տեղափոխությունից առաջ, հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին և ղեկավարությանը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

ՄՅՈՒ-ի աղբյուրներից լրատվամիջոցին ասել են, որ ակումբում Մխիթարյանին շատ էին համակրում:

«Մենք գիտենք, որ նա այնքան էլ գոհ չէ այն ձևից, թե ինչպես այս գործարքը պարտադրվեց իրեն, սակայն հասկանում է, որ «Արսենալում» ավելի մեծ շանսեր ունի խաղալու», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ, Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---