Երևանում ավտոբուսները կմոտենան 5-15 րոպեն մեկ ու մինչև 150 մարդ կտեղափոխեն

Երևանում ավտոբուսները կմոտենան 5-15 րոպեն մեկ ու մինչև 150 մարդ կտեղափոխեն

PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի համաձայն` այլևս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը՝ Ջրվեժը, Առինջը, Արգավանդը, Փարաքարը և այլք։

«Հայկական ժամանակի» հաղորդմամբ, այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստում։

Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտը կաշխատի 06:45-ից մինչև կեսգիշեր։ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաև 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Մնացած ժամերին, որոնք պիկ ժամեր են համարվել, տրանսպորտային միջոցները կանգառին կմոտենան 5 րոպե պարբերականությամբ: Հիմնական 11 երթուղիները սպասարկելու են մինչև 150 ուղևոր տեղափոխող 18-մետրանոց համակցված ավտոբուսները։

Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը առաջարկում է մոտ 3 անգամ կրճատել ներկայիս տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ 115 գծի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցի փոխարեն՝ 939-ը։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---