Ամուսնությունների թիվն Արցախում աճել է

Ամուսնությունների թիվն Արցախում աճել է

PanARMENIAN.Net - Ամուսնությունների թիվն Արցախում աճել է: 2017-ին գրանցվել է 961 ամուսնության 2016-ի 934-ի փոխարեն:

Ըստ ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնի, ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23, գրում է «Արցախպրեսը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թվականին Արցախում կատարվել է թվով 227 ամուսնալուծության ակտային գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:

2017 թվականին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության թվով 23 նյութ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---