Ավտոբուսի «դիլիջանյան տյունինգը» Ղազախստանում 52 մարդու կյանք է խլել

Ավտոբուսի «դիլիջանյան տյունինգը» Ղազախստանում 52 մարդու կյանք է խլել

PanARMENIAN.Net - Ղազախստանում հունվարի 18-ին 52 մարդ է զոհվել ուղևորատար ավտոբուսի հրդեհի հետևանքով: Ինչպես հայտնում է Ղազախստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Երլան Տուրգումբաևը, հրդեհը բռնկվել է ավտոբուսը զոդող լամպի միջոցով տաքացնելու պատճառով:

«Մասնավորապես, հայտնաբերվել է զոդող լամպ, որն օգտագործվում էր այրվող խառնուրդով, մասնավորապես, բենզինով: Միևնույն ժամանակ, հետաքննության և հարցաքննության ընթացքում հայտնաբերվել է, որ ավտոբուսում եղել է 5 լիտր բենզին պարունակող պլաստիկ տարա, որի պատճառով էլ բռնկվել է հրդեհը, որի արդյունքում զոհվել է 52 մարդ», - ասել է Տուրգումբաևը, հայտնում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ ավտոբուսում ցուրտ է եղել, և զոդող լամպն օգտագործվել է որպես տաքացուցիչ: 2 ժամից ավելի միացված լինելու հետևանքով գազաբենզինային խառնուրդը լցվել է մեքենայի խցիկ, պլաստիկ տարայի միջից բենզինը պատահաբար թափվել է, և բռնկված կրակը 5 րոպեում հասցրել է խլել ավտոբուսի 55 ուղևորից 52-ի կյանքը, 2 վարորդը որջ է մնացել:

Զոդող լամպն ավտոբուսի տաքացման նպատակով օգտագործվել է նաև Դիլիջանում: 2017-ի դեկտեմբերին Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ ավտոբուսում ջեռուցումն ապահովվում է բաց կրակի միջոցով: Ինչպես հետո էր պարզվել, այդ տարբերակով դիլիջանյան Աբովյան-Կաղնի խաչ երթուղին սպասարկող ավտոբուսը ջեռուցվում էր ոչ առաջին տարին:

Սոցցանցերում և լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո «ԲԻԼՏրանս» ՍՊԸ, որին պատկանում է այդ երթուղին, հեռացրել էր ավտոբուսի վարորդին աշխատանքից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---