Goal. Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի

Goal. Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Բորուսիայի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգի «Արսենալ» տեղափոխվելու գործարքները մոտենում են ավարտին: Լոնդոնյան թիմն արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստների հետ անձնական պայմանագրերի պայմանների վերաբերյալ, գրում է Eurosport-ը Goal-ի վրա հղումով:

Ըստ Goal-ի, Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի: Նույնը վերաբերում է նաև Օբամեյանգին, որի տրանսֆերը գնահատվում է 62 մլն եվրո:

2017/18 խաղաշրջանում Օբամեյանգը 21 գոլ է խփել 23 խաղում և 3 անգամ փոխանցում կատարել: Մխիթարյանը «Արսենալ» կտեղափոխվի Ալեքսիս Սանչեսի ՄՅՈւ տրանսֆերի գործարքի շրջանակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը հունվարի 19-ին հրաժեշտ է տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին և ղեկավարությանը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը: ՄՅՈւ-ի աղբյուրներից լրատվամիջոցին ասել են, որ ակումբում Մխիթարյանին շատ էին համակրում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---