Ռոնալդուն Մեսսիին վատ ֆուտբոլիստ է անվանել

Ռոնալդուն Մեսսիին վատ ֆուտբոլիստ է անվանել

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին վատ ֆուտբոլիստ է անվանել:

Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում «Դեպորտիվոյի» հետ խաղից առաջ, տղաներից մեկը, որոնց ուղեկցությամբ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս, ասել է Ռոնալդուին. «Ինձ համար աշխարհում լավագույնը դու ես, իսկ Մեսսին... »: Ռոնալդուն որոշել է ավարտել միտքը և ժպտալով ասել է. «Իսկ Մեսսին վատ ֆուտբոլիստ է», գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:

«Ռեալ»-«Դեպորտիվո» հանդիպումը կայացել է հունվարի 21-ին և ավարտվել է 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն 2 գոլի հեղինակ է դարձել: Խաղի ավարտին նա դեմքին ուժգին հարված է ստացել:

2008-ից ի վեր միայն Ռոնալդուն և Մեսսին են նվաճել լավագույն ֆուտբոլիստի պարգևը՝ «Ոսկե գնդակը», երկուսն էլ 5-ական մրցանակ ունեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---