ԵԼՔ-ը հանդիպելու է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին22 հունվարի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի իշխող Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նրա վստահեցնում է, որ հանդիպումը չի անդրադառնա ԵԼՔ խմբակցության ձայնի վրա: «Եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին, ապա թող ՀՀԿ-ն այդ 18 ձայնը տա մեզ, որպեսզի մենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրենք, կլինի ժողովրդավարական և այլընտրանքային», - հավելել է խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորդ Գորգիսյանը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում առաջին փուլով Արմեն Սարգսյանին ընտրելու համար, և այդ պարագայում խորհրդարանական որ ուժն է օգնելու ՀՀԿ-ին, Արարատ Միրզոյանը պատասխանել է՝ «Ծառուկյան» խմբակցությունը: «Եթե ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն իրար հետ այդ թիվը չեն կարողանում կազմել, ԵԼՔ-ը դեմ է, էլ ո՞վ է մնում, իհարկե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ՝ Ծառուկյան խմբակցությունը»,- ասել է նա: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |