Թեյի ու սուրճի փառատոն Երևանում. Բարիստաների առաջնություն, գուշակություն ու համերգներ

Թեյի ու սուրճի փառատոն Երևանում. Բարիստաների առաջնություն,  գուշակություն ու համերգներ

PanARMENIAN.Net - 2018թ. սեպտեմբերի 28-29-ը Երևանի Կարապի լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն: «Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն»,-նշել են միջոցառման կազմակերպիչները միջոցառման ֆեյսբուքյան էջում:

Կազմակերպիչներն են «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունները:

Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:

Փառատոնի մեկնարկի օրը կանցկացվի հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին:

Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում բեմահարթակին ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ:

Փառատոնի 2 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: Փառատոնի ընթացքում հնարավորություն կլինի ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն.նաև գուշակություններ սուրճի մրուրով, կլինեն ջազ և փոփ երաժշտության կատարումներ բեմում, մրցանակներ կհանձնվեն տարբեր անվանակարգերում: Հյուրերը կկարողանան համտես անել բոլոր տաղավարներում: Տեղում կկազմակերպվի նաև սուրճի և թեյի հուշանվեր-բաժակների վաճառք:

Փառատոնը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2017-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---