Իսրայելի՝ ՀՀ-ում բժշկական կրթությունից բողոքների առթիվ ԿԳՆ-ն, ԱԳՆ-ն և ԱՀ-ն աշխատանքային խումբ են ստեղծել

Իսրայելի՝ ՀՀ-ում բժշկական կրթությունից բողոքների առթիվ ԿԳՆ-ն, ԱԳՆ-ն և ԱՀ-ն աշխատանքային խումբ են ստեղծել

PanARMENIAN.Net - Իսրայելի առողջապահության նախարարության՝ Հայաստանում բժշկական կրթության ցածր որակի, ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին գումարի դիմաց դիպլոմ տալու նախադեպերի մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից:

Աշխատանքային խմբում ներգրավված են Հայաստանի կրթության և գիտության, արտաքին գործերի նախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:

Նշվում է նաև, որ Իսրայելից ժամանած ներկայացուցիչներն աշխատանքային խմբի հետ այցելել են ուսումնական հաստատություններ՝ այդ թվում «Հայբուսակ» համալսարան:

««Հայբուսակում» ուսումնասիրվել է բժշկական մասնագիտություններով սովորող այն ուսանողների ուսումնառության գործընթացը, որոնց ստացած կրթությունը, ըստ Իսրայելի ներկայացուցիչների, չի բավարարում երկրում բժշկին ներկայացվող պահանջներին՝ մասնավորապես ուսման տևողությունը բավարար չէ մասնագետ դառանալու համար», - ասվում է հարցման պատասխանի մեջ:

Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայբուսակում» սովորող թվով 100 իսրայելցի ուսանողների հետ և հետաքրքրվել նրանց՝ քննությունների ավարտից հետո Իսրայելում աշխատելու մտադրությունների և հնարավորությունների մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իսրայելական կողմը կներկայացնի աշխատանքային խմբի ուսումնասիրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկվեն համախատասխան միջոցառումներ:

Ավելի վաղ, Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել էր տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը: Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր երկրի իրավապահ մարմիններին՝ բողոքելով ՀՀ-ում բժշկական կրթություն ստացած և Իսրայելում աշխատող ատամնաբույժներից:

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ, խոսքն Իսրայելի արաբական հատվածում աշխատող բժիշկների մասին է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---