Քանի միլիարդ են ՀՀ բնակչությանն արժեցել ցուրտ ձմեռները

Քանի միլիարդ են ՀՀ բնակչությանն արժեցել  ցուրտ ձմեռները

PanARMENIAN.Net - 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել 1,996 մլն խորանարդ մետր գազ, ինչը 7%-ով կամ 131 խմ-ով ավելի է 2016-ի ցուցանիշից:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալների համաձայն՝ 2016-ին մատակարարված գազի ցուցանիշը կազմել է 1,864 մլն խմ, իսկ 2015-ին՝ 1,920 մլն խմ:

2015-ին ընդհանուր սպառված գազից բնակչությանը բաժին է ընկել 526 մլն խմ-ը, 2016-ին՝ 581 մլն խմ-ը, իսկ 2017-ին՝ 621 մլն խմ-ը կամ բնակչությունը սպառել է համապատասխանաբար՝ 77,322 մլրդ դրամի, 80,759 մլրդ-ի և 86,319 մլրդ-ի գազ: Ստացվում է, որ 2016/17 թթ. ձմռանը Հայաստանի բնակչությունը մոտ 7%-ով ավելի շատ գումար է ծախսել գազի վրա, քան 2015/16-ի ձմռանը: Սա այն դեպքում, երբ 2017-ին գազի սակագինը մեկ խմ-ի համար 147-ից նվազել էր 139 դրամի:

Երեք տարվա կտրվածքով ՌԴ-ից Հայաստան մատակարարված «կապույտ վառելիքի» ծավալն ուղիղ համեմատական է ձմռանն օդի ջերմաստիճանի հետ: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ ծառայության» տվյալների, նախորդ ձմեռ՝ 2016-ի դեկտեմբերին և 2017-ի հունվար-փետրվարին, հանրապետության շրջանների զգալի մասում օդի ամսական ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր մինչև 3-5 աստիճանով: Իսկ նախանցած ձմեռ՝ 2015-ի դեկտեմբերին և 2016-ի հունվար-փետրվարին միջին ջերմաստիճանը նորմայից ցածր էր ընդամենը 0,5-1,5 աստիճանով:

Ընդ որում, շեղումն ավելի մեծ էր Երևանում, որտեղ կենտրոնացված է բնակչության 1/3-ից ավելին: Նախորդ ձմռանը նորմայից ջերմաստիճանի միջին շեղումը կազմել է 6 աստիճան, որոշ օրերին հասնելով մինչև 8,3 աստիճան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---