ՀՀԿ խմբակցության ղեկավար. Գնաճը վերահսկելի է, գործադիրի քաղաքականությունը՝ հաջողված

ՀՀԿ խմբակցության ղեկավար. Գնաճը վերահսկելի է, գործադիրի քաղաքականությունը՝ հաջողված

PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճը վերահսկելի է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու: Մենք ռեալ ենք գնահատում մեր ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք, թե ինչպես պետք է անենք, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ՝ կարողանանք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: Մենք ունենք շատ ներդաշնակ տնտեսական աճ: Կառավարությունը հաջողված քաղաքականություն է որդեգրել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողները հետաքրքրվել են,թե ինչպես է դիտարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհուրդը վարորդներին՝ բենզինի փոխարեն գազ օգտագործել: Ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ վարչապետը պարզապես նշել է, որ կան այլընտրանքներ: «Եթե կան դեպքեր, որոնք չարաշահումների արդյունք են, ապրանքատեսակների գներն արհեստականորեն են բարձրացել, կանենք հետևություններ, մեղավորները կպատժվեն»,- ասել է հանրապետական գործիչը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ կառավարությունը եկամտահարկի մասին փաթեթ է պատրաստում: «Ես միշտ դեմ եմ եղել կոսմետիկ փոփոխություններին, պետք է արմատական փոփոխություններ լինեն: Հարկային օրենսգիրքն արդեն բերվել է ԱԺ և ընդունվել է, բայց որևէ օրենք դոգմա չէ, և ժամանակի ընթացքում, ժամանակի թելադրանքով կարող է փոփոխության ենթարկվել: Եթե կլինի կարիք, մենք կվերնայենք Հարկային օրենսգիրքը: Իսկ եկամտահարկի հետ կապված ասել ենք, որ այո, կառավարությունը պետք է փաթեթ ներկայացնի»,- շեշտել է խորհրդարանականը:

Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ԵԼՔ դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների: Երթը կրում էր «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---