«Ռեգուլյար» բենզինը թանկացել է ևս 10 դրամով

«Ռեգուլյար» բենզինը թանկացել է ևս 10 դրամով

PanARMENIAN.Net - «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը թանկացել է ևս 10 դրամով՝ 2018-ի հունվարի սկզբի 430-ի փոխարեն կազմելով 440 դրամ:

Հունվարի սկզբին այս տեսակի բենզինը թանկացել էր 40 դրամով՝ 390-ից 430 դրամ կազմելով:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգիրքը բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի համար սահամանել է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, ինչը հանգեցրել է նշված ապրանքների թանկացմանը:

Ավելի վաղ, գրաֆիկով ներկայացրել էինք դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի համար ակցիզային հարկի նախկին և գորոծող դրույքաչափերը, ինչպես նաև դրանց՝ 2017 թվականի դեկտեմբերի և 2018 թվականի հունվարի սակագները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---