Հայաստանը դարձել է Միջազգային ծովային կազմակերպության անդամ

Հայաստանը դարձել  է Միջազգային ծովային կազմակերպության անդամ

PanARMENIAN.Net - Հայաստանը դարձել է Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ՝ միանալով համապատասխան կոնվենցիային: Այդ մասին ասվում է ՄԱԿ կայքէջում:

Հայաստանը դարձավ 173-րդ երկիրը, որն անդամակցում է կազմակերպությանը, որը նաև 3 ասոցացված անդամ ունի:

Միջազգային ծովային կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ենթարկվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին, մասնագիտանում է միջազգային առևտրային նավագնացության հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ գործակցության և տեղեկատվության փոխանակման ոլորտում:

Դեռևս 2017-ի հոկտեմբերին, ԱԺ-ում ներկայացնելով Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը, միանալով կոնվենցիային, կկարողանա իր դրոշը բարձրացնել նավերի վրա:

Կոնվենցիային միանալու շնորհիվ Հայաստանի ընկերությունները կարող են իրենց նավերի ու լաստանավերի վրա հայկական դրոշը բարձրացնել: Հանրապետությունը կարող է ընդունել նաև արտասահմանյան նավերի հաշվառումները, քանի որ այդ հարցում ծովային իրավունքի սահմանափակումներ չկան: Բացի այդ, կոնվենցիան կկանոնակարգի այդպիսի նավերի ընդունումը նավահանգիստներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---