Սբ Սարգիս. Սիրո գաղտնի խոստովանություն, երիտասարդների օրհնություն ու քայլերթ

Սբ Սարգիս. Սիրո գաղտնի խոստովանություն, երիտասարդների օրհնություն ու քայլերթ

PanARMENIAN.Net - Սիրո և երիտասարդության հովանավոր Սուրբ Սարգսի տոնի շրջանակում անցկացվելիք միջոցառումները կմեկնարկեն հունվարի 26-ին:

Հունվարի 26-ին 18:00-21:00. «Բուկինիստ» գրախանութում կամփոփվի «Իմ գաղտնի գրքաՍեր» խաղը, որի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին: Մասնակիցներին սպասվում են անակնկալներ, նվերներ: Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը (Արև և Աստղ Մախսուդյաններ):

16:00-ին Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի խաչերի օրհնության կարգ, որից հետո երիտասարդները թաղապետարանի հետ համատեղ Ս. Սարգսին մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ օրհնված խաչերը կբաժանեն երիտասարդներին:

17:00-19:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Հսկման ժամերգություն, 17:00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցում կկազմակերպվի Երիտասարդների օրհնության կարգ և երիտասարդներին նվիրված համերգային ծրագիր:

15:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցուց թափորը ձիավորի ուղեկցությամբ կպտտվի գյուղում, 16:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ, 17:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա ինտելեկտուալ խաղ «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» թեմայով:

Հունվարի 27-ին 10:00–ին՝ Ս. Պատարագ կմատուցվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Եկեղեցի կբերվի Ս. Սարգսի մասունքակիր Աջը, Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

11:00–ին՝ Ս. Պատարագ կմատուցվի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ:

13:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ,14:30-ին՝ քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների պուրակ,16:00-ին՝ տոնական համերգ Սիրահարների այգում:

Հունվարի 28-ին 13:00-ին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում:

Սբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---