Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել Մխիթարյանին. Վայելիր քո խաղը

Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել Մխիթարյանին. Վայելիր քո խաղը

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբարհիմովիչը հրաժեշտ է տվել իր նախկին թիմակից և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Իր Instagram-ում Իբրահիմովիչն արձագանքել է Մխիթարյանի տեղափոխմանը «Արսենալ»:

«Հաջողություն քեզ պետք չէ, ուղղակի վայելիր քո խաղը»,-գրել է Իբրահիմովիչը՝ Մխիթարյանի հետ լուսանկար հրապարակելով:

Հունվարի 22-ին Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», իսկ լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» անդամ: Փոխանակումն իրականացվել է առանց հավելյալ վճարման:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---