Որ համարի ներքո կխաղա և որքան կստանա Մխիթարյանը «Արսենալում»

Որ համարի ներքո կխաղա և որքան կստանա Մխիթարյանը «Արսենալում»

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում շաբաթական £200.000-ից ավելի աշխատավարձ է ստանալու: Այս մասին գրում է Daily Star-ը:

29-ամյա հայ ֆուտբոլիստը «զինագործների» հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:

Հայտնի է նաև, որ Մխիթարյանը կրելու է 7 համարի մարզաշապիկը։ «Մխիթարյան» գրությամբ մարզաշապիկները վաճառքի համար արդեն հասանելի են երկրպագուներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---