Բուլղարիայում Նժդեհի արձանը կկանգնեցնեն

Բուլղարիայում Նժդեհի արձանը կկանգնեցնեն

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի բակ» պատմամշակութային համալիրում կկանգնեցվի հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանը:

«Կանգնեցվելու է տարբեր ժողովրդների և երկրների ականավոր գործիչների ավելի քան 80 հուշարձան: Հայ ժողովուրդը ներկայացված կլինի ականավոր գործիչ և փիլիսոփա Գարեգին Նժդեհի արձանով»,-ասել է համալիրի ստեղծման հեղինակ և բուլղարաբնակ գործարար Կարեն Ալեքսանյանը, հայտնում է Rusarminfo-n:

Նա նշել է, որ վերջերս այցելել էր Հայաստան մասնագետների հետ խորհրդակցությունների նպատակով, որպեսզի Նժդեհի արձանը ամենաբարձր մակարդակով պատրաստվի: «Մոսկվայում հիմա աշխատում են Պուշկինի, Դոստոևսկու և Եսենինի արձանների վրա: Դրանք կտեղադրվեն հենց որ աշխատանքներն ավարտվեն»,-ասել է գործարարը:

Նա հավելել է նաև, որ Նժդեհի արձանը կտեղադրվի, հավանաբար, 2018-ի ամռանը:

«Կիրիլիցայի բակ» պատմամշակութային համալիրը բացվել է 2015-ին:

Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Երևանի Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---