Չինաստանում 9 ժամում երկաթուղային հանգույց են կառուցել (վիդեո)

Չինաստանում 9 ժամում երկաթուղային հանգույց են կառուցել

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին չինական Լունյան քաղաքային շրջանում սկսվել էր երկաթուղային հանգույցի կառուցումը, որը պետք է 3 խոշոր երկաթուղային ճյուղ միավորեր դեպի Նանլոնգ տանող մեկ երկաթուղում: Արդեն հունվարի 20-ին աշխատանքն ավարտված էր՝ այդ ամենի համար պահանջվեց 9 ժամ:

Ըստ LADbible, ամբողջ գիշեր աշխատել է 1500 բանվոր: Նրանք բաժանված էին 7 խմբի և միաժամանակ տարբեր խնդիրներ էին կատարում: Նրանց օգնել է նաև 7 գնացք և 23 էքսկավատոր: Բանվորները հասցրել են ոչ միայն հանգույցը կառուցել, այլ նաև տեղադրել լուսացույցներն ու երթևեկության վերահսկման համակարգերը, գրում է tjournal.ru-ն:

Ամբողջությամբ Նանլոնգի երկաթուղու կառուցումը կավարտվի 2018-ին: Ըստ նախագծի, այն հիմնական տրանսպորտային հանգույցը կդառնա Չինաստանի կենտրոնական և հարավ-արևելյան հատվածների միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---