ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետերերի շղթայում փոփոխություն է եղել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետերերի շղթայում փոփոխություն է եղել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերություն) տեղեկացնում է, որ օպտիմալացման նպատակով փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում: Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլևին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը: Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը

Այսպիսով, վերը նշված փոփոխությունը կատարվել է միայն կառուցվածքային օպտիմալացման նպատակով, եւ այն որեւէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---