Հունվարի 26-28-ը 4-5 աստիճանով կցրտի

Հունվարի 26-28-ը 4-5 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունվարի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 25-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---