Ծառայողական մեքենաների թիվը կպակասի

Ծառայողական մեքենաների թիվը կպակասի

PanARMENIAN.Net - Պետական բյուջեով 2018 թվականին նախատեսվում է ծառայողական մեքենաների թիվը կրճատել 4,4%-ով կամ 41 միավորով: Համապատասխան տեղեկանքը գործադիրը ներկայացրել է Ազգային ժողով:

2017 թվականին Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը կազմել է 915, 2018-ին նախատեսվում է այդ թիվը հասցնել 874-ի:

Կպակասի հիմնականում Ազգային ժողովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը:

2017-ին բյուջեից ուղիղ ֆինանսավորվող մեքենաները կրճատվել են 107-ով, իսկ այդ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում՝ 690 ավտոմեքենայով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---