Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը հայտնի է

Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը հայտնի է

PanARMENIAN.Net - 2017-ի չորրորդ եռամսյակի տվյալներով աշխարհում ամենավաճառվող սմարթֆոնը եղել է iPhone X-ը: Apple-ը 29 մլն սարք է վաճառել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են անկախ վերլուծական Canalys ընկերության կայքում: «Նոյեմբերի սկզբին Apple-ը որոշ խնդիրներ ունեցավ առաքման առումով, սակայն նոյեմբերի վերջում և դեկտեմբերին արտադրության մեծ աճ գրանցվեց: Դա թույլ տվեց ընկերությանը բավարարել և նույնիսկ խթանել պահանջարկը...եռամսյակի ավարտին»,-նշել է վերլուծաբան Բեն Սթենթոնը, գրում է Lenta.ru-ն:

Թանկ iPhone X-ի մեծ պահանջարկը պայմանավորված է 2 գործոնով՝ մատչելի վարկերով և հին սարքերի փոխանակման ծրագրով: Արդյունքում հին iPhone ունեցող օգտատերը կարող էր Apple-ին հանձնել իր սարքը և նորի գնման համար զեղչ ստանալ: Միևնույն ժամանակ ընկերությունը ինքը դեռսև չի հրապարակել եռամսյակի արդյունքները:

Հունվարի 22-ին KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոն կանխատեսել է iPhone X-ի արտադրության և վաճառքի կասեցում: Ըստ նրա, Apple-ն արդեն 2018-ի ամռանից չի արտադրի սմարթֆոնը, իսկ վաճառքը կավարտվի վերջին մոդելի թողարկմանը զուգահեռ: Նա հղում է արել սարքի վաճառքի իբր ցածր ցուցանիշների վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---