ՀՀ-ն համընդգրկուն զարգացման վարկանիշում աճել է 5 կետով

ՀՀ-ն համընդգրկուն զարգացման վարկանիշում  աճել է 5 կետով

PanARMENIAN.Net - Հայաստանը տնտեսության համընդգրկուն զարգացման ցուցիչով 45-րդն տեղն է զբաղեցրել զարգացող երկրների շարքում՝ 2017-ի 50-րդ տեղի փոխարեն: Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) «Տնտեսության համընդգրկուն զարգացում և աճ 2018» զեկույցում ներկայացված է 103 երկիր՝ 79-ը զարգացող և 24 զարգացած:

Վարկանիշում Հայաստանին հարևան են Հոնդուրասը, Գվատեմալան, Հոնդուռասը, Սերբիան, Մոնզոլիան, Պակիստանը և այլն: Զարգացող երկրների շարքում վարկանիշը գլխավորում է Լիտվան:

Հարևան Ադրբեջանը տնտեսական համընդգրկուն զարգացման ցուցանիշով երրորդն է զարգացող երկրների շարքում, որին հաջորդում են Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Ուրուգվայը, Լատվիան, Պանաման, Կոստա Ռիկան և Չիլին: Վրաստանը 31-րդն է, Թուրքիան՝ 20-րդը, իսկ Իրանը՝ 21-րդը:

Զարգացող երկրների շարքում վատագույն ցուցիչը Ալժիրինն է:

Զարգացած երկրների վարկանիշը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Իսլանդիան, Լյուքսեմբուրքը, Շվեյցարիան, Դանիան։

Համընդգրկուն զարգացման վարկանիշը ներկայացնում է երկրների տնտեսական առաջընթացը, որը ՀՆԱ ցուցանիշի վրա հիմնվելուց բացի, հաշվի է առնում բնակիչների կյանքի որակը, բնական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը, տնտեսական հավասարությունը և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---