2017-ին ՀՀ արտահանումն աճել է 25%-ով

2017-ին ՀՀ արտահանումն աճել է 25%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականին 2016-ի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով $2,242 մլրդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ ներմուծումը 2016-ի համեմատ աճել է մոտ 28%-ով՝ կազմելով $4,182 մլրդ:

Հաշվետու ժամանակահատվածում մոտ 27%-ով աճել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ կազմելով $6,425 մլրդ:

2017-ի նոյեմբերին Հայաստանի արտահանման ծավալները աճեցին 23,5%-ով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով $2 մլրդ-ը:2017-ի 10 ամսվա տվյալներով, աճի մոտ 54%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---