Որքան են կազմելու ծխելու համար տուգանքները

Որքան են կազմելու ծխելու համար տուգանքները

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը:

Աղյուսակում ներկայացված են հասարակական վայրերում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար սահմանվող որոշ տուգանքի չափերը: Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ փոփոխությունների նախագծում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բացօթյա տարածքներում ծխելու համար հատուկ տեղեր կհատկացվեն: Համապատասխան տարածքների առանձնացման և կահավորման պահանջները կսահմանվեն քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինների կողմից:

Կարդացեք նաև՝ Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից:

Նախատեսվում էր հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենքը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2017-ի նոյեմբերին:

Կարդացեք նաև՝ Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---