Daily Mail. Հայ բանվորը ձեռքը հալած մետաղի մեջ է մտցրել ու այրվածք չի ստացել (վիդեո)

Daily Mail. Հայ բանվորը ձեռքը հալած մետաղի մեջ է մտցրել ու այրվածք չի ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի մետաղաձուլական արտադրությունում աշխատող աշխատակիցներից մեկը տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես կարելի է դիպչել հալչող մետաղին ու այրվածք չստանալ: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը՝ ուաշդրություն դարձնելով այդ հետաքրքիր դեպքի վրա:

Տեսանյութը նկարահանվել է Հայաստանի մետաղաձուլական արտադրամասերից մեկում՝ երևում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը, որը սկզբում հագնված է ըստ անվտանգության կանոնների պահանջի, հանում է համազգեստն ու ձեռնոցները և անպաշտպան ձեռքով 3 անգամ հարվածում հեղուկ մետաղի շիթին: Դրանից հետո նա ցույց է տալիս ձեռքը, որի վրա չկա այրավծքի ոչ մի հետք:

Պողպատն ու երկաթը հալվում են 1400-1600 աստիճանի պայմաններում:

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն փորձել նույնը կրկնել:

Այրվածքների բացակայության պատճառը Լեյդենֆրոսթի էֆեկտն է, որի դեպքում, եթե թաց ձեռքն ավելի տաք մարմնի է դիպչում, գոլորշու մեկուսիչ շերտ է առաջանում, որը մի քանի վայրկյան պաշտպանում է ձեռքն այրվածքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---