Երեւան է ժամանելու նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը 5 մարտի 2008 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-7-ին Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մարտի 6-ին խորհրդարանում նախատեսված են հանդիպումներ ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Նույն օրը պարոն Պրեսկոտը կհանդիպի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Մարտի 6-ին պարոն Պրեսկոտը կհանդիպի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ: Մարտի 6-ին պարոն Պրեսկոտին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի եւ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հետ: Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը մարտի 7-ին խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցութունների ղեկավարների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |