ՌԴ-ում ադրբեջանամետ գործիչները դարձյալ փորձում են շահարկել Նժդեհի արձանի հարցը

ՌԴ-ում ադրբեջանամետ գործիչները դարձյալ փորձում են շահարկել Նժդեհի արձանի հարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքար» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը և այլ ադրբեջանամետ գործիչներ ասել են, որ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կան «ֆաշիզմի հանցակիցների արձաններ»:

Քննարկման ընթացքում, մասնավորապես, հիշատակվել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ տարվող օնլայն-ստորագրահավաքը։ Դրա շրջանակում եղել է նաև պահանջ՝ հեռացնել Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանը:

Միջոցառման արդյունքում նախատեսվում է նացիզմի և ֆաշիզմի քարոզչությունն արգելող օրենսդրական ակտերի կիրառման առաջարկություն ներկայացնել, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ի ասուլիսում անդրադառանլով հարցին, ասել է, որ Նժդեհի արձանի քանդման պահանջները հակառակորդների կողմից շահարկումներ են։

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով, և բազմիցս հանդես է եկել հակահայ հայտարարություններով և նախաձեռնություններով:

Նժդեհի արձանը տեղադրվել է Երևանում 2016 թվականին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արձանի բացումը, հայտարարել էր, որ Մոսկվան «զարմացած է» Երևանում «Հայկական լեգեոնի ստեղծողներից մեկի» հիշատակի անմահացմամբ։ Հաշված շաբաթներ անց Զախարովան հերքել էր իր իսկ խոսքերը, հայտարարելով, որ Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---