Ադրբեջանի սև ցուցակը կհամալրվի ևս մեկ եվրոպացի խորհրդարանականով

Ադրբեջանի սև ցուցակը կհամալրվի ևս մեկ եվրոպացի խորհրդարանականով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը սև ցուցակում կներառի վերջերս Արցախ այցելած եվրախորհրդարանական Լարս Ադակտուսսոնին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:

Ըստ Հաջիևի, Եվրախորհրդարանի պատգամավորի այցն Արցախ կազմակերպել էր «Բրյուսելում գործող հայկական լոբբին», գրում է Haqqin.az-ը:

«Վերոնշյալ պատգամավորի անունը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, խորհրդարանական մակարդակով համագործակցության, Արցախում դատական համակարգի անկախության և օրենքի գերակայության թեմաներով:

Հանդիպման ընթացքում արցախցի խորհրդարանականները հյուրերի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների, անվտանգության, արցախյան ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանի, Արցախում տեղական ինքնակառավարման և ներքաղաքական այլ հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---