Շերը՝ բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում

Շերը՝ բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, կինոռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) ընդգրկվել է բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում: Նրա կարողությունը գնահատվում է 350 մլն դոլար:

Շերը այն սակավաթիվ դերասաններից է, որոնք միաժամանակ արժանացել են «Օսկարի», «Գրեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի» կինոյում, երաժշտական և հեռուստաինդուստրիայում նվաճումների համար: Նա նաև միակ կատարողն է պատմության մեջ, որի երգերը զբաղեցրել են առաջին տեղը ԱՄՆ հիթ շքերթներում տասնամյակներ շարունակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շերը (Շերիլին Սարգսյան) վերադառնում է մեծ կինո: Նա կմիանա «Մամա Միա» մյուզիքլի սիքվելի կոլեկտիվին: Սիքվելը կկոչվի «Մամա Միա 2. Ահա եվ կրկին մենք»:

Ընթերցեք նաև.Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---