Նոր վարչապետի աշխատավարձն առաջարկում են բարձրացնել 66.140 դրամով

Նոր վարչապետի աշխատավարձն առաջարկում են բարձրացնել 66.140 դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 66.140 դրամով: Սա պարզ է դառնում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծից: Այն առաջարկում է վերանայել մի շարք քաղաքական և վարչական պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի հաշվարկման գործակիցները:

Պետական ծառայողների աշխատավարձը գոյանում է բազային աշխատավարձը (ներկայումս 66․140 դրամ) օրենքով սահմանված գործակցով բազմապատկելով:

Վարչապետի պաշտոնի հաստիքի համար դրույքաչափի հաշվարկման սահմանվող ներկայիս գործակիցը կազմում է 18, հետևաբար՝ աշխատավարձը կազմում է 1․190․520 դրամ: Նախագծով առաջարկվում է բարձրացնել գործակիցը մեկ միավորով՝ մինչև 19, ինչի հետևանքով այն կդառնա 1․256․660 դրամ։

Նոր սահմանադրությամբ ստեղծվող առաջին փոխվարչապետի պաշտոնի համար սահմանվել է 15 գործակիցը՝ պածտոնը զբաղեցնողի աշխատավարձը կկազմի 992․100 դրամ։

ՀՀ նախագահի պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցը մնացել է նույնը՝ 20, ինչը հավասարազոր է 1,332 մլն դրամի:

Անփոփոխ են մնացել նաև Ազգային ժողովի նախագահի՝ 18, սահմանադրական դատարանի նախագահի՝ 16, ինչպես նաև դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործակիցները:

Կարող եք կարդալ նաև, թե որքան է կազմում պաշտոնաթող նախագահների կենսաթոշակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---