ԶԼՄ. Իբրահիմովիչը մտադիր է ՄՅՈւ-ից ամերիկյան ակումբ հեռանալ

ԶԼՄ. Իբրահիմովիչը մտադիր է ՄՅՈւ-ից ամերիկյան ակումբ հեռանալ

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է ակումբից Լոս Անջելեսի «Գալաքսի» հեռանալ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերից հետո: Այս մասին գրում է բրիտանական Мetro-ն:

Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տեղափոխությամբ, հնարավոր է՝ Իբրահիմովիչի խաղային ժամանակը նվազի:

ESPN–ի փոխանցմամբ, շվեդ հարձակվողը այժմ ինտենսիվ բանակցությունների մեջ է ամերիկյան ակումբի հետ: Ակումբում վստահ են, որ կարող են ՄՅՈւ-ից գնել 36-ամյա ֆուտբոլիստին:

Ապրիլին ստացած ծնկի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը վերջին մրցաշարում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ խաղադաշտում 187 րոպե անցկացնելով: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել 2017 թվականի օգոստոսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---