Ռուսական բանակը նոր ինքնաձիգերով է զինվում

Ռուսական բանակը նոր ինքնաձիգերով է զինվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 4 նոր ինքնաձիգ սպառազինության ընդունելու մասին։

«Զվեզդա» պաշտոնաթերթի հաղորդմամբ, ընդհանուր նշանակության զորամիավորումները զինվելու են ԱԿ-12 և ԱԿ-15 ինքնաձիգերով։

Նրանք Կալաշնիկովի ինքնաձիգի խորը արդիականացումն են՝ համապատասխանաբար 5.45×39 և 7.62×39 մմ տրամաչափով։

ԱԿ-12/15 սերնդի ինքնաձիգ

Հատուկ նշանակության ուժերը համար գնվելու են ԱԵԿ-971 և ԱԵԿ-973 ավտոմատները՝ համապատասխանաբար, 5.45×39 և 7.62×39 մմ տրամաչափով, մշակվում են դեռ ԽՍՀՄ տարիներից։

ԱԵԿ սերնդի ինքնաձիգ

Նշված ավտոմատների հիմնական առանձնահատկությունը բալանսավորված ավտոմատիկայի կիրառումն է, ինչը էապես նվազեցնում է զենքի հետահարումն ու բարձրացնում թիրախի խոցման ճշգրտությունը։

Նոր ինքնաձիգերը նախատեսված են «Ռատնիկ» հանդերձանքի համակարգում ընդգրկվելու համար։ Այն ռուսական ուժերում է ներդրվում 2015 թվականից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---