Tradewise Chess Festival-ի 8-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել

Tradewise Chess Festival-ի 8-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ (ՌԴ):

Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Շարդուլ Գագարեին (Հնդկաստան):

Արոնյանը ութ տուրից հետո 6 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, Մկրտչյանը 4-ով՝ 121-րդ հորիզոնականում է, հայտնում է ՀԱՕԿ լրտավականը:

Հունվարի 31-ին իներորդ տուրում Արոնյանը կխաղա Սեթհուրամանի (Հնդկաստան) հետ, իսկ Մկրտչյանը՝ Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---