Դավոսի պայմանավորվածությունները կատարելու համար քայլեր կձեռնարկվեն

Դավոսի պայմանավորվածությունները կատարելու համար քայլեր կձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին՝ հանձնարարելով քայլեր ձեռնարկել Դավոսի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է, որ Դավոսում այդ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում է Aysor.am-ը:

«Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ», -ասել է նա:

Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է յոթնօրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:

Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարել է ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու կառավարության աշխատակազմ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել:

Հայաստանը 2018-ին մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ, ինչպես նաև Լիբանանի, Իրաքյան Քրդստանի և այլ երկրների ղեկավարների հետ:

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---