Ինչ երգեր են ամենից շատը լսում ՀՀ-ում ու հարևան երկրներում

Ինչ երգեր են ամենից շատը լսում ՀՀ-ում ու  հարևան երկրներում

PanARMENIAN.Net - Մարտին Մկրտչյանի «Քեֆս միլիոն ա» հոլովակը Հայաստանում ամենից շատ դիտվածն է YouТube-ում վերջին մեկ ամսվա ընթացքում: Тhe Pudding հարթակի համաձայն՝ Հայաստանից այն ունեցել է ավելի քան 1,112 մլն դիտում: Հարթակը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում ամենից շատ դիտված հոլովակները:

Նշենք, որ YouТube-ում ամենից շատը դիտվածը շարունակում է մնալ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի Despacito երգի հոլովակը: Այն պատմության մեջ առաջինն է, որ հատել է 4 մլրդ դիտումը:

Հարևան Ադրբեջանում ամենից շատ դիտվածը Վազիֆ Ազիմովի Derdim Dinle («Դարդս լսիր») հոլովակն է՝ ավելի քան 2,276 մլն դիտումով:

Մինչդեռ Վրաստանում մեծ ժողովրդականություն է վայելել YouТube-ում ռեկորդային դիտումներ ունացած Despacito երգը: Այստեղ այն լսել են 1,495 մլն անգամ: Երկրում դիտել են նաև Ալեքս Միկայի Dalinda կոչվող երգի հոլովակը՝ ավելի քան 995.000 դիտում:

Թուրքիայում ամենից շատ դիտվածը İki Aşık («Երկու սիրահար») երգի հոլովակն է: Այն դիտվել է ավելի քան 46 մլն անգամ:

Իրանում դիտված հոլովակների մասին տեղեկատվությունը բացակայում է, քանի որ երկրի տարածքումYouТube-ն արգելափակված է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---