Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը

Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի Աժ-ում սպանված ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջինին հասցեագրված ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի նամակը։

«Չէի ցանկանա եղբորս' Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց այս մեկը բացառության կարգով, կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո: Նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը. Եթե այսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ»,-ասվում է Վազգեն Սարգսյանի եղբոր գրառման մեջ:

«Վազգեն ջան..., հարսանիքիդ՝ լավ պարելու ենք, տղայիդ ծննդյան օրն էլ լավ խմելու ենք: Չկասկածես»,-ասվում է Վազգեն Սարգսյանին հասցեագրված Արմեն Սարգսյանի նամակում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր հակասությունների, վիճաբանության մասին մամուլի հրապարակումներին, ասել էր, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ իր և Արմեն Սարգսյանի միջև միջադեպ չի եղել, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է:

«Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին»,- նշել էր Արմեն Սարգսյանը,

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---