Լավրովը հուսով է, որ ԵԱՀԿ առաքելության համալրման մասին պայմանավորվածությունը շուտով կյանքի կկոչվի

Լավրովը հուսով է, որ ԵԱՀԿ առաքելության համալրման մասին պայմանավորվածությունը շուտով կյանքի կկոչվի

PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների առաքելության համալրման մասին պայմանավորվածությունը շուտով կյանքի կկոչվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ բանակցությունների ավարտին:

2018-ին Իտալիան է ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը:

Լավրովն ասել է, որ նախկինում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը մի քանի հոգով համալրելու մասին:

«Ըստ իս, կողմերը հիմա մոտ են այդ պայմանավորվածության իրականացման կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանը, մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա այն արագ գործարկել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, ներկայացնելով 2018-ին ԵԱՀԿ նախագահության գերակայությունները, հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ընթացքում առաջնային է լինելու Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքի ձգձգվող հակամարտությունների հանգուցալուծման ուղիների որոնումը: «ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամին և ԵԱՀԿ տարածքի այսպես կոչված ձգձգվող հակամարտություններին՝ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Վրաստանի հակամարտություններին»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---