«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի սփոյլերներ են հայտնվել

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի սփոյլերներ են հայտնվել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին հայտնի են դարձել 8-րդ եթերաշրջանի սյուժեի մանրամասները: Նրանք տեսանկարահանել են եզրափակիչ մասի տեսարաններից մեկի նկարահանումները: Տեսանյութը հրապարակվել է երկրպագուների Watchers on the Wall կայքէջում:

«Սա ինչ-որ փոքր արտահոսք չէ: Սա իսկական ավարտն է ձեր համար»,-հայտարարել են տեսագրության հեղինակները:

Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է նկարահանման հարթակում այրվում Վինտերֆելը՝ Սթարքերի պապենական ամրոցը: Երկրպագուները ենթադրել են, որ Վինթերֆելի անկումը կապված է կամ սերիալի գլխավոր հակահերոս Գիշերվա արքայի հետ, որը վիշապ է ստանում, կամ թագուհի Սերսեայի, որը վայրի կրակ՝ վտանգավոր և թեթև բռնկվող հեղուկ ունի, գրում է Lenta.ru-ն:

Մեկ այլ վարկածով՝ Սթարքերի տունն անհայտ պատճառով կարող էր հրկիզել Դեյեներիս Տարգարիենն իր վիշապներով:

Հունվարի 30-ին դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը սերիալում կատարում է Արյա Սթարքի դերը, հրաժարվել է սերիալի թողարկման ժամկետի մասին իր խոսքերից: Նրան էին վերագրում այն արտահայտությունը, թե 8-րդ մասի պրեմիերան տեղի է ունենալու 2019-ի ապրիլին: «Գահերի խաղը» ցուցադրվում է HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է օգոստոսի 28-ին, վերջին էպիզոդը ռեկորդային է եղել սերիալիների մեջ դիտումների քանակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---